Գաջեթներ

Մարկ Ցուկերբերգին կարելի է շնորհավորել կարևոր օրվա կապակցությամբ, այսօր նրա նախագիծը դառնում է յոթ տարեկան, հաղորդում է Wday.ru–ն։

«Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացած «Սոցիալական ցանց» ֆիլմի շնորհիվ էր, որ հանդիսատեսը ծանոթացավ հայտնի ռեսուրսի ստեղծման պատմությանը։ 

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Ցուկերբերգը Հարվարդի համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր, երբ մի օր որոշեց ինտերնետ–քվեարկություն կազմակերպել։ Իհարկե նա դրա համար ստիպված եղավ մի քանի տվյալների բազա կոտրել, սակայն արդյունքում այդ չարաճճիությունը կանխորոշեց Մարկի հետագա կյանքը։

Սկզբում կայքից կարողանում էին օգտվել միայն Հարվարդի ուսանողները, և մի քանի տարի էր պետք, որպեսզի ռեսուրսը հայտնի դառնա ոչ միայն ողջ աշխարհում, այլ նաև փոխի մարդկանց շփման ոճը։ Facebook–ն այսօր էլ դինամիկ զարգացող ընկերություն է, որն ավելացնում է իր «հաճախորդների» քանակն ու նորանոր գործառույթներ է գործարկում։ Ի դեպ, Ցուկերբերգը ստիպված է եղել անցնել մի քանի դատավարությունների միջով, սակայն զարմանալի ոչինչ չկա, չէ՞ որ ցանկացած մեկի հաջողությունը կարող է ուրիշների նախանձի ծնունդը դառնալ։ -0-