Գաջեթներ

ABBYY–ն Լ.Ն. Տոլստոյի անվան պետական թանգարանի հետ թվայնացրել է Տոլստոյի 90 հատորյակը, «ԱՌԿԱ Style»–ին տեղեկացրեց ABBYY Russia–ի PR մենեջեր Արթուր Բոլշակովը։

«Սա բացառիկ նախագիծ էր, որը համախմբել էր 49 երկրի 3 249 կամավորի։ Որպեսզի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը հնարավորին չափ մոտ լիներ բնօրինակին, մարդիկ երեք անգամ ընթերցել են 46 820 էջերը։ 18 ամսում ABBYY–ի մասնագետները, համագործակցելով Wexler ընկերության հետ, ստեղծել են 670 էլեկտրոնային գիրք, որոնք հնարավոր է անվճար ներբեռնել www.tolstoy.ru պորտալից», – նշեց նա։ –0–