Գաջեթներ

Sony ընկերության կայքում հայտնվել է կանացի օծանելիքի սրվակի տեսք ունեցող սմարթֆոնի լուսանկար: Այդ սարքը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 22-ին: Այս մասին հայտնում է iguides.ru –ն:

Չինական Weibo սոցցանցում հրապարակվել են նոր սմարթֆոնի մի քանի իրական լուսանկարներ:

Հաղորդվում է, որ սարքի տեսախցիկն ունի 1/2.3″ սենսորով լայնանկյուն օբյեկտիվ և 19 մեգապիքսել թողունակություն: Տեսախցիկը մեկն է, բայց այն կարելի է շրջանաձև պտտել: Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կկոչվի սմարթֆոնը և երբ այն կհայտնվի վաճառքում:-0-