Գաջեթներ

World of Warcraft հայտնի առցանց խաղի ստեղծողները որոշել են անմահացնել ամերիկացի դերասան Ռոբին Ուիլյամսի հիշատակը` նրան դարձնելով WoW-ի ոչ խաղային կերպար: Դա էին պնդում հայտնի MMORPG-ի բազմաթիվ երկրպագուները: Այդ մասին գրում է ««Комсомольская правда»»-ն:

 «Ամենայն հավանականությամբ, դա կլինի Ուիլյամսին նման կամ նախկինում նրա խաղացած կերպարներից մեկի վրա հիմնված հերոս»,- ասել է WoW-ի առաջատար մշակող Յոն Հացիկոստասը:

Ինչպես նշում է Associated Press-ը, ինքնասպանություն գործած Ուիլյամսը World of Warcraft-ի մեծ երկրպագու էր:

Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի դերասանին ու պրոդյուսերին մահացած են գտել Թիբուրոնի իր տանը (Կալիֆոռնիա նահանգ) օգոստոսի 11-ին: Առավոտյան տեղական ժամանակով ժամը 11:55-ին փրկարար ծառայություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ դի է հայտնաբերել: Հինգ րոպե անց այնտեղ են ժամանել բժիշկները, բայց նրանք հասցրել են միայն արձանագրել մահը: -0-