Գաջեթներ

Gameloft ընկերությունը թողարկել է «Minion Rush» խաղի նորացված տարբերակը: Այն հասանելի է միայն Ռուսաստանի բնակիչների համար, խաղում երկու նոր կոստյում է ավելացվել՝ հին ռուսական դյուցազնի և չքնաղ արքայադստեր կոստյումները: Այս մասին գրում է iguides.ru-ն:

Մինյոնների նոր տեսքը նրանց լրացուցիչ ունակություններով է օժտում: Արքայադստեր կոստյումը 20 վայրկյանով երկարացնում է բոլոր բոնուսների գործողությունը, իսկ դյուցազնի հագուստով հերոսը Գրյու հրթիռը գտնելու երկու անգամ ավելի շանսեր ունի: Ռուսական հերոսներով թարմացված խաղերը հասանելի են Google Play-ում և Apple App-ում սեպտեմբերի 26-ից: -0-