Գաջեթներ

Փարթամ բարեմասնություններ ունեցող աղջիկները հայտնի են սոցիալական ցանցերում ոչ միայն իրենց բարեմասնությունները ցուցադրելով, այլ նաև` խռովարար ոգով, գրում է Cosmo.ru–ն։

Instagram–ի իգական սեռի օգտատերերը, որոնց պարամետրերը հեռու են չափանիշ համարվող 90−60−90 ստանդարտից, «պատերազմում են» սոցիալական ցանցի հետ և խնդրում ծառայության ղեկավարությանը վերադարձնել #curvy (փարթամ) հեշթեգը, որը վերջին շրջանում արգելափակվել է։ Այդ արգելքը բուռն արձագանք և դժգոհության ալիք է բարձրացրել հենց միայն այն պատճառով, որ #thin և #skinny (նիհար) հեշթեգներն աշխատում են։ Կանայք հերթական անգամ որոշել են, որ իրենց նկատմամբ խտրականություն է կիրառվում։

Բայց «ոչ ստանդարտ» գեղեցկուհիները չեն հուսահատվել։ Գիրուկ կանայք արդեն ստեղծել են #bringcurvyback (վերադարձրեք մեր բարեմասնությունները) նոր հեշթեգը և ցուցադրում են իրենց լուսանկարները։

Instagram–ի պաշտոնական ներկայացուցիչն արձագանքել է սոցիալական ցանցում բարձրացած խռովությանը։ Նա նշել է, որ #curvy հեշթեգը հաճախ օգտագործվում է այնպիսի կոնտենտ տեղադրելու համար, որը խախտում է սոցիալական ցանցում մերկ լուսանկարներ հրապարակելու կանոնները։ -0-