Գաջեթներ

Հայաստանում առաջին պաշտոնական iPhone 6 Plus-ը գտել է տիրոջը. նա Երևանի բնակիչ Ռաֆայել Ավետիսյանն է, ով նոյեմբերին 14-ին  առաջինն է եկել Orange Armenia խանութ, որտեղ այսօրվանից մեկնարկել է iPhone 6-ի և iPhone 6 Plus-ի վաճառքը:

Երիտասարդը նշել է, որ iPhone 6 Plus նոր մոդելի գնման նախնական պատվեր է ձևակերպել, քանի որ Apple-ի սիրահար է և նախօրոք ծանոթացել է նոր մոդելի բոլոր առավելություններին և առանձնահատկություններին:

«Ես iPhone-ի հավատարիմ երկրպագու եմ, այդ պատճառով յուրաքանչյուր 2-3 տարին մեկ անգամ պարտադիր թարմացնում եմ իմ գաջեթը: Նոր մոդելը գերեց ինձ աշխատանքի ավելի բարձր արագությամբ, տեսախցիկի լավ որակով, մեծ էկրանով և  մարտկոցի լիցքավորման ավելի արդյունավետ օգտագործմամբ», — ասաց Ավետիսյանը: 

Նա նշեց, որ իր հին հեռախոսը՝ iPhone 4S-ը, կնվիրի մտերիմներից որևէ մեկին:

«Սպասում էի այս օրվան, քանի որ գիտեի վաճառքի մեկնարկի մասին և շատ ուրախ եմ, որ նոր հեռախոսի տեր եմ դարձել», — ասաց երիտասարդը:

Որպես iPhone 6 Plus-ի առաջին գնորդ` Ավետիսյանը նվեր ստացավ պատյան նոր հեռախոսի համար, ինչի համար շատ ուրախացավ՝ նշելով, որ նման տեխնիկայի համար հարկավոր է սեփական աքսեսուար ունենալ, առավել ևս, որ iPhone 6 Plus-ի հետևի տեսախցիկը դուրս է գալիս կորպուսից:

Նա նաև նշեց, որ կանոնավոր կերպով հետևում է տեխնոլոգիայի ոլորտի նորամուծություններին և հետաքրքրվում է ոչ միայն Apple-ի, այլ նաև ուրիշ արտադրողների ապրանքներով: 

Հայաստանում ուրբաթ մեկնարկել է  iPhone 6 և iPhone 6 Plus-ի պաշտոնական վաճառքը: 16 ԳԲ հիշողությամբ iPhone 6-ն արժե 399 հազար դրամ, իսկ 64 ԳԲ հիշողությամբ՝ 459 հազար դրամ: 16 ԳԲ հիշողությամբ iPhone 6 Plus-ի արժեքը կազմում է 469 հազար դրամ, իսկ 64 ԳԲ հիշողությամբ՝ 539 հազար դրամ:

Նախատեսված է նաև զեղչերի ճկուն համակարգ, ինչպես նաև iPhone 4, iPhone 4S և iPhone 5 S-ի սեփականատերերին հնարավորություն է ընձեռվում հավելավճարի դիմաց իրենց հին մոդելները փոխանակել նոր iPhone-ով՝ կախված հին մոդելի վիճակից: Ակցիան գործելու է միայն առաջին 100 հաճախորդների համար:

Apple ընկերությունը հոկտեմբերի 9-ին ներկայացրել էր նոր սերնդի միանգամից երկու iPhone՝ iPhone 6 և iPhone 6 Plus: Առաջին սարքն ունի 4,7 դյույմանոց դիսփլեյ, երկրորդը՝ 5,5 դյույմ: Նախատեսվում է, որ մինչև 2014 թ.-ի վերջ Apple նոր սմարթֆոնները կներկայացնի աշխարհի 115 պետություններում: -0-