Գաջեթներ

Google ինտերնետ–ընկերությունը հրապարակել է այն հարցումների թիվը, որոնց նկատմամբ հետաքրքրությունն առավել ակտիվ տեմպերով աճել է 2014 թվականի ընթացքում, հայտնում է Lenta.ru–ն։

Այս տարի կյանքից հեռացած դերասանի`  Ռոբին Ուիլյամսի անունը գլխավորել է Google–ի հարցումների գլոբալ վարկանիշը։ Առավել տարածված թեմաների եռյակում է Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և Էբոլա տենդի համաճարակը։ 

Google–ի օգտագործողներին ամբողջ աշխարհում հուզել է նաև Malaysia Airlines ընկերության 370 չվերթի անհետացումը և Ice Bucket Challenge ֆլեշմոբը։ 

Google–ի երկրորդ հնգյակի ոչ բոլոր հարցումներն են այդքան լուրջ։ Այսպես, վեցերորդ տեղում է տարեսկզբին մեծ տարածում ստացած Flappy Bird բջջային խաղը, իսկ ութերորդը` «Եվրատեսիլի» հաղթող Կոնչիտա Վուրստը։

Google–ի հարցումների յոթերորդ հորիզոնականում, սակայն, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է։ Google–ում 2014 թվականի ամենաարագ աճող հարցումների տասնյակը վերջապես եզրափակում է «Սառը սիրտ» մուլտֆիլմը և Սոչիի Օլիմպիական խաղերը։ -0-