Գաջեթներ

Ընկերությունը նշում է, որ տխրել է դերասանի մահվան կապակցությամբ, որը ոգեշնչել է իր «կիրքով», «մեծահոգությամբ» և «զվարճացնելու կարողությամբ»: Ռոբին Ուիլյամսը հինգերորդ մարդն է (և միակ դերասանը), ով Apple-ի կայքում հիշատակի էջի է արժանացել:

Ավելի վաղ նման էջերի են արժանացել մարդու իրավունքների մարտիկ և ՀԱՀ նախագահ Նելսոն Մանդելան, հասարակական գործիչ Ռոզա Փարքսը, Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը, ինչպես նաև ընկերության վարչության նախկին անդամ Ջերի Յորքը:

Ռոբին Ուիլյամսը մահացել է 2014 թ.-ի օգոստոսի 11-ին: Մահվան պատճառը ինքնասպանությունն է: Հաղորդվում է, որ դերասանը ծանր դեպրեսիայի մեջ է եղել: Ուիլյամսը հանդես է եկել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Այս առավոտյան Նյու Յորքում», «Գիշերը թանգարանում», «Անքնություն», «Երկուհարյուրամյա մարդը», «Ուր են տանում երազանքները», «Խելացի Ուիլ Հանթինգը», «Միսիս Դաութֆայեր», «Մահացած պոետների միությունը» և այլն: Ուիլյամսը երեք անգամ հավակնել է «Օսկարի», արժանացել է «Օսկարի» «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերի համար:-0-