Ավտո

Audi ընկերությունը ներկայացրել է R8 գերավտոմեքենայի հատուկ տարբերակը, որը ստացել է competition անունը: Նորույթը համալրված է 570 ձիաուժ ունեցող շարժիչով և կարբոնային ծածկոցով: Երկդռնանի ավտոմեքենան հանրությանը կներկայացվի նոյեմբերի վերջին Լոս Անջելեսի ավտոսալոնի ժամանակ: Այս մասին գրում է Motor.ru-ն: 

«Audi R8 competition-ը R8 LMS ultra մրցարշավային ավտոմեքենային առավելի մոտ գտնվող մոդիֆիկացիան է», — հայտարարել է  գերմանական ավտոարտադրողի ամերիկյան ստորաբաժանման նախագահ Սքոթ Քեոգը:

Audi R8 competition-ը համալրված է V10 5,2 լիտրանոց բենզինի շարժիչով, որը զուգակցված է S tronic յոթաստիճան ռոբոտացված փոխանցումատուփի հետ: R8 competition-ը կանգնած տեղից մինչև 96 կմ/ժ արագություն է հավաքում 3,2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 320 կմ/ժ է:

Audi-ի ամերիկյան ստորաբաժանումը նորույթը համարում է ապրանքանիշի պատմության ընթացքում ամենահզոր սերիական մոդելը, ինչպես նաև R8-ի ամենաարագ տարբերակը: Միաժամանակ R8 LMX մոդիֆիկացիան՝ լազերային լուսարձակներով, ունի նմանատիպ հատկություններ: Այն ներկայացվել է ամռանը «Լե-Մանի 24 ժամը» մարաթոնի մեկնարկից առաջ: 

Ընդհանուր առմամբ կթողարկվի R8 competition-ի 60 օրինակ: Դրանք կվաճառվեն ԱՄՆ-ի տարածքում: Հայտնի չէ՝ արդյո՞ք R8 competition-ը կմատակարարվի մյուս շուկաներ: -0-