Ավտո

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ-Style/. Կանադացի փոփ-կատարող Ջասթին Բիբերի ավտոմեքենաների հավաքածուն համալրվել է Bugatti Veyron Grand Sport  մեքենայով, որը նա նվեր է ստացել ռեփեր և պրոդյուսեր Birdman-ից, հայտնում է Gazeta.ru -ն: 

«Այդ կարմիր հիպերքարը Bugatti-ի`150 հատ սահմանափակ թողարկման ներկայացուցիչ է»,- գրում է պարբերականը:

Բիբերը մեքենան ստացել է 45-ամյա ռեփեր Birdman-ից, ում 20-ամյա երգիչը Սթաննա քեռի է անվանում: Բիբերն արդեն տեղադրել է ավտոմեքենայով լուսանկարն իր ինստագրամում` «իմ առաջին Bugatti»-ն գրառմամբ: 

Նոր Bugatti Veyron-ի գինը միջինը կազմում է 2 մլն եվրո, սակայն կախված կոմպլեկտավորումից` կարող է հասնել 2.5 մլն եվրոյի: -0-