Գրքեր

«Чернов и Ко» հրատարակություն, 2015 թվականի մայիս

«Ժոյել Ռոբյուշոնի ատելիե»–ի հաղթական հաջողությունից հետո լույս է տեսել աշխարհի ամենատիտղոսակիր շեֆ–խոհարարի գիրքը։ «Ժոյել Ռոբյուշոնի ատելիե»–ն ոչ սովորական ձևաչափ ունեցող ռեստորանների ցանց է, որը համեղ կերակուր սիրողների համար նախատեսված յուրօրինակ ստեղծագործական լաբորատորիա է, և որն իր ռեստորաններն ունի աշխարհի խոշորագույն քաղաքներում, գրում է Moscowbooks.ru–ն։ 

Սկզբում գիրքը թարգմանվել է ֆրանսերեն, այնուհետև ամենապահանջված ու ամենաշատ վաճառք գրանցած խոհարարական գիրքն է դարձել։ 

Ռոբյուշոնն աննկարագրելի գունեղ է զարդարում իր ճաշատեսակները` միաժամանակ չկորցնելով պարզությանը միահյուսված նրբաճաշակությունը։ Սակայն նրա բաղադրատոմսերում գլխավորը համերի աստվածային համադրությունն է և բացարձակ ներդաշնակությունը։ -0-