Գրքեր

«Ընտանեկան ժամանցի ակումբ» գրքի ակումբ, ապրիլ 2015

Ապրիլին լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆին նվիրված գիրք է լույս տեսել, հայտնում է  Moscowbooks.ru–ն։

Պիաֆը լեգենդ էր դեռ կենդանության օրոք։ Նա աշխարհ էր եկել հրաշագեղ ձայնով, որը որոշիչ դեր պիտի դառնար երգչուհու համար, կյանքը պիտի լցներ ամենակուլ սիրով, դառը հիասթափություններով, սրընթաց վերելքներով ու կործանարար վայրէջքներով։

Անկրկնելի Էդիտ Պիաֆը Ֆրանսիայի հոգին էր, և մարդիկ պարզապես պաշտում էին նրան։ Պիաֆի երգերը թևածում էին ամբողջ աշխարհով մեկ և սեր ներարկում մարդկանց սրտերին։ Նրա համար միլիոնավոր տղամարդիկ էին խենթանում, իսկ նա ամբողջ կյանքն անցկացրեց իր միակ տղամարդուն գտնելու փնտրտուքներով։-0-