Գրքեր

ACT, 2015 թվականի փետրվար

Վլադիմիր Պոզների նոր գիրքն արտասովոր է, իսկական գիրք–դիմակայություն, գրում է Moscowbooks.ru–ն։

Վլադիմիր Պոզներն իր գրքում ինչպես հավիտենական, այնպես էլ անհետաձգելի հարցեր է քննում։ Ռուսաստանում ժողովրդավարություն կլինի՞։ Ազա՞տ է այն նկարիչը, որին վճարում է պետությունը։ Կարելի՞ է սիրել իշխանությանն ու միաժամանակ անկախ քաղաքական գործիչ մնալ։ Տարբերություն կա՞ կրոնի և եկեղեցու միջև։

Այս և այլ հարցերի են պատասխանում ավագ երեց Դմիտրի Սմիրնովը, Ալեն Դելոնը, Ալեքսանդր Պրոխանովը, Ռենատա Լիտվինովան, Սթինգը, Թինա Կանդելակին։ Նրանց պատասխաններից մի քանիսը կարելի է հաջողված համարել, մի քանիսը` չստացված։ Նրանք մեկ պաշտպանվում են, մեկ` հարձակվում, հետո հանկարծ անկեղծանում են և թույլ տալիս ներթափանցել իրենց հոգու խորքերը։ –0–