Գրքեր

«Азбука», 2015, փետրվար

Վիկտորյա Տոկարևայի «Մուլյա, ու՞մ ես բերել հետդ» գրքում ընդգրկվել են հայտնի գրողի այն պատմվածքները, որոնք առաջին անգամ են տպագրվում, «Վկոնտակտե» սոցիալական կայքի իր էջում հայտնում է «Ազբուկա» հրատարակչությունը։

Ժողովածուում ներառված է 19 պատմվածք, ինչպես նաև` «Ամեն ինչի մասին մի քիչ» հարցազրույցը։ Իմաստուն, հեգնախառն, փիլիսոփայության տարրերով լի պատմվածքները պատմում են տղամարդկանց, կանանց, սիրո, ճշմարտության և ընդհանրապես կյանքի մասին։ Կյանքի նուրբ ընկալում և ցանկացած իրավիճակի հանդեպ սթափ հայացք։ Այդ ամենի հետ մեկտեղ` անհավանական լավատեսություն։ Այս ամենը իսկական վարպետի ոճական առանձնահատկություններ են։

Էջում հրապարակել են նաև Տոկարևայի մտորումները. «Ի՞նչ է երիտասարդությունը` անսպառ էներգիա, թեթև մարմին։ Մենք կյանքը կլանում ենք բռաչափով, և թվում է` շրջադարձին մեզ նոր ու չտեսնված երջանկություն է սպասվում։ Օրինակ` սեր կամ փառք, կամ փողով լի պարկ։ Կամ և՛ այս, և՛ այն, և՛ երրորդը միաժամանակ…

Միշտ համարվել է, որ վաթսունի շեմն անցնելուց հետո կինը պառավ տատիկի կարգավիճակ է ստանում և պետք է շուղերը ձեռքին նստի և բրդյա գուլպաներ գործի թոռնիկների համար… Վաթսուն տարեկանում ինչ–որ բան ավարտվում է, ինչ–որ բան սկսվում։ Սկսվում է ազատությունը։ Իսկ մեզնից յուրաքանչյուրն իր ազատությունը յուրովի է տնօրինում»։ -0-