Գրքեր

«ԷԿՍՄՈ», սեպտեմբեր 2014

«Սեր առ երեք ցուկերբրինները» գիրքը 2014 թ.-ին ռուսական գրականության գլխավոր իրադարձությունն է, հաղորդում է Domashniy.ru-ն:

Եվ սա չափազանցություն չէ կամ էլ գովազդային նշանաբան: Աշխարհում հազարավոր ընթերցողներ սպասում են Վիկտոր Պելևինի յուրաքանչյուր գրքի: Ուշադրության կենտրոնում Մարդն է (ինչպես միշտ` Պելևինի դեպքում): «Միգուցե և մենք նույնպիսի համակարգչային սիմուլյացիա ենք, որը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան մի ինչ-որ համակարգչային խուլիգան մեզ կադրում է պահում»: 

Դե ինչ, դուք պատրա՞ստ եք դաժան ճշմարտությունների և սովորական երևույթների նոր մեկնաբանությունների: Հետո չասեք, թե ձեզ չէին զգուշացրել: -0-