Գրքեր

Ջոն Թոլքիենի` 1937 թվականի հրատարակության «Հոբբիթ» գիրքը վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում ռեկորդային` 185 հազար եվրոյով, հաղորդում են բրիտանական ԶԼՄ–ները։

Գրքում մնացել է օրիգինալ գրառում, որը կատարել է հեղինակը ձեռագիր` իր հորինած էլֆերեն  լեզվով, հաղորդում է Vestifinance.ru–ն։

Ուղերձում ասվում է, որ հրատարակությունը Թոլքիենը նվիրել է բրիտանական Լիդսի համալսարանի ուսանողուհի Քեթրին Քիլբրայդին։ 

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2008թ.–ին, երբ «Հոբբիթի» հրատարակությունը վաճառվել էր աճուրդում գրեթե 68 հազար եվրոյով։

Արվեստի շուկան վերջերս հաղթահարել է նոր սահմանագիծ. վաճառքի ծավալը հասել է բացարձակ ռեկորդի։-0-

Մայիսի 5–ին Նյու Յորքում մեկնարկած գարնանային աճուրդի մեկուկես շաբաթվա ընթացքում Christie’s, Sotheby’s և Phillips աճուրդի տների վաճառքների ընդհանուր ծավալը կազմել է 2,7 մլրդ դոլար

Sotheby`s աճուրդի տան մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր 54 մլն դոլարով Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» կտավի վաճառքի մասին։ Այդ կտավը իմպրեսիոնիստների և մոդեռնիստների ստեղծագործությունների ամենագլխավոր լոտերից է։  

1905 թ.–ին ստեղծված Կլոդ Մոնեի կտավը 1955 թ.–ից գտնվում էր մասնավոր հավաքածուում և շուրջ 70 տարի չէր ներկայացվում հանրությանը։ 

Sotheby`s–ի հաղորդմամբ` կտավի նոր սեփականատերը ամերիկացի մասնավոր կոլեկցիոներ է։ Նա գնել է նկարը 54.01 մլն դոլարով։ Լոտի նախավաճառքային արժեքը կազմում էր 30–45 մլն դոլար։ 

Աճուրդին ընդհանուր առմամբ ներկայացված էին Մոնեի վեց ստեղծագործություններ, որոնցից հինգը վաճառվեցին։ Կտավների ընդհանուր արժեքը կազմել է 115,378 մլն դոլար` գերազանցելով աճուրդի տան սպասումները։ -0-