Գրքեր

Э», օգոստոս 2015

Անվանի ռուս գրող Տատյանա Ուստինովան ներկայացրել է իր հերթական դետեկտիվը` «Շեքսպիրն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է», հաղորդում է Moscowbooks.ru–ն։

Նիժնի Նովգորոդ գործուղման մեկնած ռեժիսոր Մաքսիմ Օռլովը և նրա գործընկեր Ֆեդյա Վելիչկովսկին պետք է ներկայացում ձայնագրեն ռադիոյի համար։ Հին դրամատիկական թատրոնը դիմավորում է մոսկվացիներին գաղտնիքներով և հանելուկներով։ Ներկայացման ժամանակ սպանություն է կատարվում… Տարինօրինակ ձևով մահանում է գլխավոր ռեժիսորը, և գլխավոր դերասանուհու վրա մահափորձ է կատարվում…

Մաքսիմ Օզերովը սկսում է սեփական հետաքննությունը, որում նրան ակտիվ օգնում է երիտասարդ գործընկեր Ֆեդյան։ Երբեմն նրանց թվում է, որ ոչ այնքան ներկայացում են ձայնագրում, որքան մասնակցում են անհավանական ներկայացման, որտեղ ամեն ինչ կանոններով է. կա ստվերի նման անորսալի չարագործ, կան գեղեցկուհիներ, կա հրեշ, կա նույնսիկ իսկական ուրվական։

Ամենազարմանալին այն է, որ Ֆեդյա Վելիչկովսկին այնտեղ հանդիպում է իր իսկական սիրուն։ Եվ ժամանակ առ ժամանակ Օզերովին և Ֆեդյային թվում է, թե այդ ողջ ուղևորությունը մտածել են ոչ թե իրենք, այլ ինչ–որ անհայտ և ամենազոր մեկը, որն ուղղակի ցանկանում էր նրանց հետ զրուցել սիրո մասին։ -0-