Գրքեր

ԷՔՍՄՕ, 2015 թվականի հուլիս 

«ԷՔՍՄՕ» հրատարակչությունն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում Ռուսաստանի դետեկտիվ ժանրի թագուհու նոր վեպը, հաղորդում է Eksmo.ru–ն։

Փոթորիկը Մերձբևեռային Ուրալի լեռներում վրա է հասնում «Ինտերնետով շրջայց» կատարելուն վատ նախապատրաստված զբոսաշրջիկների խմբին։ Ալլան հասկանում է, որ խումբը կործանման շեմին է։ Նրանք վիրավոր ունեն և լեռնանցքը չեն հաղթահարի։ Սարսափելի, անիմաստ մահը նրանց բոլորին սառցե շնչով է պարուրում։

Սառչող խմբին գտնում է Մարկ Լեդոգորովը և ուղեկցում տայգայի պահականոց, որն ավելի նման է տապանի։ Կարծես հրաշք տեղի ունեցավ, բոլորը փրկված են, բայց… ո՞վ է այս Մարկ Լեդոգորովը։ Ի՞նչ է նա այստեղ անում։ Ինչու՞ է կրակում դիպուկահարի պես, նրա պահականոցը կամ տապանը չես գտնի ոչ մի քարտեզի վրա, իսկ խուլ տայգայում գաղտնի դահուկուղի է անցկացված։ 

Երբ պահականոցում հանելուկային և անբացատրելի սպանություն է կատարվում, գործը վերջնականապես խճճվում է։ Մարկ Լեդոգորովը վստահ է` զբոսաշրջային խմբի բոլոր անդամներն իրեն ստում են։ Ի՞նչ նպատակով։ Նրանցից ո՞վ այստեղ պատահաբար չէ։ Մարկը և նրա ընկեր Պավելը պետք է ոչ միայն բացահայտեն սարսափելի գաղտնիքը, այլ նաև վերաիմաստավորեն իրենք իրենց, սեր և փրկություն գտնեն` չէ՞ որ տապանը հենց փրկվելու համար էր հորինվել։ -0-