Գրքեր

АСТ, հունվար 2015

«Երիտասարդը Կոլորադոյից» միստիկ վեպ է դասական դետեկտիվի տարրերով, հաղորդում է Moscowbooks.ru–ն։ 

Գրողի ստեղծագործության երկրպագուները գրքի ռուսերեն տպագիր տարբերակին սպասում էին 10 տարի, և ահա, վեպը, վերջապես հրատարակվել է ռուսերեն լեզվով։ Սթիվեն Քինգը վարպետորեն լարվածության մեջ է պահում ընթերցողին առաջին իսկ էջից մինչև վերջ, դուք հաստատ չեք կարող դրանից պոկվել։ 

Մեն նահանգի ծովափի մոտակա փոքրիկ կղզում երիտասարդի դի է հայտնաբերվել, բայց նրա մոտ ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերվել։ Ո՞վ է նա։ Ի՞նչ է բերել նրան այդ լքված վայրը։ Եվ իսկապես, իրականում, ինչպես ոստիկանությունն է պնդում, դժբախտ պատահա՞րն է դարձել մահվան պատճառ։ Երկու տեղացի լրագրողներ փորձում են բացել երիտասարդի մահվան գաղտնիքն ինքնուրույն։ Բայց որքան առաջ է գնում հետաքննությունը, այնքան ավելի են շատանում հարցերը և քչանում դրանց պատասխանները։ -0-