АСТ, մարտ 2015

«Վերածնունդ» գիրքը հիանալի պատմություն է ռոք–երաժշտի մասին, ով երկրի վրա տեսել է և՛ դրախտը, և՛ դժոխքը, հաղորդում է Moscowbooks.ru–ն։ 

Սթիվեն Քինգի նոր գիրքը հուզիչ, տխուր, ինչ–որ տեղ սենտիմենտալ և միաժամանակ դաժան և անչափ լարված վեպ է։ 

Այն կախարդում է և գրավում շարադրանքի թվացյալ պարզությամբ և նկարագրությունների ճշտությամբ։ Իսկ հանգուցալուծումը, ինչպես լինում է Քինգի դեպքում, ցնցող և ապշեցուցիչ է։

Գրքում ներկայացված են մի մարդու ցնցող անկեղծությունները, ով կորցրել է հավատն Աստծու նկատմամբ և ստեղծել է սեփական պանթեոնը, սեփական վտանգավոր և անկանխատեսելի աշխարհը…  Գործարք սատանայի հետ, որի համար ամեն մեկն իր գինն է վճարում… Եվ հերթական հանելուկը` իսկ ու՞մ կողմից է հենց ինքը` Սթիվեն Քինգը։ -0-