Գրքեր

АСТ, հուլիս 2014

Ամերիկացի ամենաառեղծվածային գրողներից մեկի` Սթիվեն Քինգի երկրպագուները հիացած կլինեն նրա նոր` «Դիմակայություն. Ամերիկայի գիշերային սարսափները» գրքից, որը «Դիմակայություն» պատկերապատումների շարքի երկրորդ մասն է, հաղորդում է fantlab.ru.-ն:

Գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես այս աշխարհի ուժեղներից մեկի փոքր սխալի  պատճառով մահացել է Երկրագնդի բնակչության 99 տոկոսը: Նրանց արդեն հետ չես բերի, սակայն ի՞նչ պետք է անեն մնացած մի խումբ մարդիկ, որոնց հաջողվել է (թեև  արդյո՞ք դա հաջողություն է) կենդանի մնալ:

Գրքի գլխավոր հերոսներն են ժրաջան Սթյու Ռեդմանը, խուլուհամր Նիկ Անդրոսը, հաջողակ երգիչ Լարի Անդերվուդն ու երիտասարդ Ֆրենի Գոլդսմիթը, ովքեր փորձում են նոր կյանք սկսել: Կյանք` մի աշխարհում, որտեղ բոլորը մահացել են: Ի՞նչ պետք է նրանք ձեռնարկեն, ու՞ր գնան, որտե՞ղ փնտրեն կենդանի մնացածներին: Իսկ գլխավորը` ինչպե՞ս ազատվեն հետապնդող գիշերային սարսափներից, որոնցում նրանց է հայտնվում չարանենգ Ֆլեգ Ռենդալը:

Ո՞վ է նա, ինչու՞ է մահացու սարսափ առաջացնում և ինչու՞, չնայած ամեն ինչին, նա սկսում է գտնել իր հետևորդներին:-0-