Գրքեր

АСТ, մարտ 2015

Հայտնի գրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Բոգդանովի կյանքը լի է հաջողության բոլոր բաղադրիչներով` ինքնագրեր, շնորհանդեսներ, ուղիղ եթեր, գիշերային ակումբներ, երկրպագուներ, սակայն այս ամենը նրա համար վաղուց այլևս ոգեշնչման աղբյուր չեն հանդիսանում, գրում է Moscowbooks.ru–ն։

Ու հանկարծ իրադարձությունների ընթացքը բացասական շրջապտույտ է ստանում. հերոսը մի ժամում կորցնում է աշխատանքը, փառքը, ընկերներին, սիրած կնոջը։ Նա մնում է միայնակ` ուրիշների աչքերում երևացող սեփական արտացոլման հետ։ 

Ու՞մ կերպարն են նրանք պատկերում, ինչու՞ նա չի ճանաչում իրեն լուսանկարներում և տեսանյութերում և ինչպե՞ս կարող է վերադարձնել սեփական կյանքը։ -0-