Գրքեր

ԱՍՏ, դեկտեմբեր 2014 

Եվ ամեն ինչ առաջվա պես կլինի` Բարու և Չարի պայքար, Գիշերային պահակախումբն ընդդեմ Ցերեկայինի, Գեսսերն ընդդեմ Զավուլոնի, և իրադարձությունների ամենակենտրոնում` մեր սիրելի Լուսավոր Ուրիշը` Անտոն Գորոդեցկին, հաղորդում է Moscowbooks.ru-ն։

Կիսախավարը կվերադառնա մեր աշխարհ։ Եվ Անտոնը ստիպված կլինի որոշում ընդունել` պայքարել, թե՞ հանձվել, փրկել մեր աշխարհը, թե՞  փրկել Կիսախավարը…

Մարդկության պատմության ողջ ընթացքում Ուրիշները` Լուսավորները և Չարերը, պայքարում են միմյանց դեմ` պահպանելով Լույսի և Խավարի հավասարակշռությունը։ Կախարդները, վհուկները և մյուս Ուրիշներն ապրում են մարդկանց կողքին, որոնք անգամ չեն էլ կասկածում նրանց գոյության մասին։

Առաջին անգամ Պահակախմբերի աշխարհը Սերգեյ Լուկյանենկոն նկարագրել է 1998թ. լույս տեսած «Գիշերային պահակախումբ» գրքում։ Այդ ժամանակից սկսած նոր գրքերը, կինոֆիլմերը, «Պահակախմբի» միջհեղինակային շարքը մի ամբողջ Տիեզերք են ստեղծել, որտեղ Ուրիշները նորանոր վտանգների հետ են բախվում և միասին հաղթահարում են դրանք։ Այս աշնանը ողջ աշխարհի Ուրիշները պետք է հավաքեն նոր` Վեցերորդ պահակախումբը, որն ի զորու է պաշտպանել Երկրագնդի բոլոր կենդանի արարածներին։ -0-