Գրքեր

Նոր սենսացիա գրականության մեջ։ Փոլա Հոքինսի «Աղջիկը գնացքում» գիրքն արդեն թարգմանվել է 44 լեզուներով, իսկ տպաքանակի քանակն անցել է 3 միլիոն օրինակից, հայտնում է Moscowbooks.ru–ն։

Վերջապես վեպը լույս է տեսել ռուսերեն լեզվով, իսկ ընթերցողն այդ հետաքրքիր պատմության հերոսուհու հետ պետք է նստի գնացք, որի պատուհանների հետևում  աննկարագրելի բաներ են կատարվում… 

Ջես և Ջեյսոն։  Այսպիսի անուններ է տվել Ռեյչելը «անզուգական» ամուսիններին, որոնք կյանքին ամեն օր հետևում են գնացքի պատուհանից։ Նրանք, կարծես, ունեն ամեն ինչ, ինչից բոլորովին վերջերս զրկվել է ինքը` Ռեյչելը` սեր, երջանկություն, բարեկեցություն… 

Բայց մի անգամ կողքից անցնելից նա տեսնում է, թե ինչպես քոթեջի բակում, որտեղ ապրում են Ջեսն ու Ջեյսոնը, կատարվում է ինչ–որ տարօրինակ, հանելուկային, ցնցող բան։ Ընդամենը մի րոպե, և գնացքը կրկին շարժվում է, որ դա բավարար էր, որ կատարյալ պատկերն անհետանար ընդմիշտ։ 

Իսկ հետո Ջեսն անհետանում է։ Եվ Ռեյչելը հասկանում է, որ միայն ինքն է ընդունակ բացահայտել նրա անհետացման գաղտնիքը։ Կընդունի՞, արդյոք, ոստիկանությունը նրա ցուցմունքները։ Եվ պե՞տք է, արդյոք, որ նա միջամտի ուրիշի կյանքին։ -0-