Ուրբաթ Երևանում քննարկում էին գրականագետ և հրատարակիչ Ալբերտ Իսոյանի «Սև գիրքը», որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին։ Գրքում զետեղված են գրողների, պատմաբանների, դիվանագետների, ճանապարհորդների, լրագրողներին, պետական և ռազմական գործիչների մտքերն ու ստեղծագործությունները, որոնք ցնցում են ընթերցողին։ 

Գիրքը հրատարակվել է չորս լեզվով` հայերեն, ռուսերեն, թուրքերեն և անգլերեն։ Շուտով այն կհրատարակվի նաև պարսկերեն։ Նույն օրը ցուցադրվել է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի «Սև գիրք» համանում կարճամետրաժ ֆիլմը, որը դիտելու ընթացքում հանդիսատեսը չկարողացավ զսպել արցունքները։   

Գիրքն ու ֆիլմը պատմում են XIX դարավերջի և XX դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 1,5 մլն հայ, թալանվեց և յուրացվեց Արևմտյան Հայաստանի խաղաղ բնակչության ունեցվածքը։ 

Տարբեր ազգությունների ներկայացուցիչները (ռուսներ, հրեաներ, ֆրանսիացիներ, նորվեգացիներ, արաբներ, իրանցիներ, վրացիներ և անգամ թուրքեր), ովքեր անդրադարձել են Ցեղասպանության հարցին, բազմիցս խոսել են Օսմանյան կայսրությունում անմեղ հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին, ընդգծել են քրիստոնյաների ինտելեկտն ու խաղաղասիրությունը, ինչպես նաև` դահիճների վայրագությունն ու մարդակերությունը։

Միջոցառմանը ներկայացվել են նաև Հայոց ցեղասպանության մասին պատմող այլ գրքեր։ -0-