Գրքեր

«Азбука», «Азбука-Аттикус», 2015 թվականի ապրիլ

Լույս է տեսել հանրահայտ Նիք Հորնբիի նոր վեպի ռուսերեն տարբերակը։ Հորնբիին մեծ համբավ են բերել հատկապես «Hi-Fi», «Իմ տղան», «Երկար անկում» ստեղծագործությունները, որոնք ողջ աշխարհում վաճառվել են ավելի քան հինգ միլիոն տպաքանակով։ Պետք է նշել, որ այդ ստեղծագործությունները նաև հաջողությամբ էկրանավորվել են, հայտնում է Moscowbooks.ru–ն։ 

Քննադատները կարծում են, որ «Հորնբին անփոփոխ հաջողությամբ պաշտպանում է մշակույթը մտավոր պճնամոլությունից», և «Զվարճալի աղջնակը», ասես, սիրո արտահայտություն լինի այդ մշակույթի կարևոր մասի` դասական կատակերգական սերիալի նկատմամբ։ 

Եվ այսպես, Բարբարա Փարքերը հաղթում է «Միսս Բլեքփուլ» մրցույթում, սակայն չի ցանկանում գեղեցկության թագուհի լինել։ Նա ուզում է զվարճացնել մարդկանց, ինչպես իր կուռքը` «Ես սիրում եմ Լյուսիին» կատակերգության աստղ Լյուսիլ Բոլլը։ Բարբարան Բլեքփուլից մեկնում է Լոնդոն, աշխատանքի է տեղավորվում նորաձև խանութի օծանելիքի բաժնում և ուժերը փորձում հեռուստատեսության ոլորտում։ Եվ ահա դերասանների հետ աշխատող գործակալի հետ ունեցած պատահական հանդիպման արդյունքում նա սկզբում ստանում է նոր անուն, իսկ հետո` BBC հեռուստաընկերության եթերում ցուցադրվող նոր կատակերգական հեռուստանովելի գլխավոր դերում հանդես գալու հնարավորություն… -0-