Գրքեր

Նոր գրական տեսություն, օգոստոս, 2014

Պատմաբան Նատալյա Լեբինան ուսումնասիրում է խրուշչովյան ազատականացման սկիզբն ու ավարտը, հաղորդում է mtrpl.ru-ն:

Խորհրդային քաղաքացիների ուսերին ծանրացած պատերազմի սարսափներից և ստալինյան տեռորից հետո մեր պապերն ու տատերն իրենց մեջ ուժ են գտել նորաձևությանը հետևել, գնալ պարելու և սեքսով զբաղվել: Հալոցքը Վուդսթոքի խորհրդային մտապատրանքն է, 60-ականների ռոմանտիկ հավաքածու: Եթե հավատանք հեղինակին, ապա խորհրդային մարդը ժամանցի հնարավորություն ուներ ոչ պակաս, քան այսօրվա հետհիփստերային երիտասարդությունը, ու նույնիսկ ավելին` բացի խիտ բեղերից և սինթետիկ զուգագուլպաներից, կորցնելու ոչինչ չկար: Ուսումնասիրությունը հիմնականում նվիրված է խորհրդային նորաձևությանը` զարդեր, զգեստներ, կոսմետիկա, փոքր մասը` բարքերին և մշակույթին: Գիրքը յուրաքանչյուր մարդու գրադարանի զարդը կդառնա: -0-