Գրքեր

Իտալական «Moleskine» ապրանքանիշն ավելի հաճախ մեզ ուրախացնում է յուրօրինակ նոթատետրերի հավաքածուներով, քան գրքերով, և երևի հենց այդ պատճառով էլ գրքերն ավելի արժեքավոր են լինում, գրում է Cosmo.ru-ն:

«Moleskine»-ի նոր գրքային շարքը նվիրված է նորաձևությանը, ավելի կոնկրետ` դիզայներներին ու նրանց հավաքածուների ստեղծմանը:

«Moleskine»-ը նոր է սկսում նորաձևության մասին պատմող «Fashion Unfolds» շարքը, այդ պատճառով էլ առայժմ միայն երկու գիրք է ներկայացրել, որոնցից մեկը նվիրված է Սալվատորե Ֆերագամոյին, մյուսը` Անտոնիո Մարասին: Գրքերից յուրաքանչյուրը ձևավորված է ապրանքանիշի ինքնատիպ ոճով և պատմում է դիզայներների անցած ուղու մասին, ներկայացնում հավաքածուների էսքիզներն ու ավելի վաղ հրապարակված հարցազրույցները:

Կոշիկի վարպետ Սալվատորե Ֆերագամոյի պատմությունը ներկայացված է 17 դիզայներական նախագծերի միջոցով, որոնցում մանրամասն ներկայացված է, թե ինչպես է մարդու անատոմիայի ուսումնասիրությունն օգնել դիզայներին հայտնի «Ֆերագամո տանկետկան» ստեղծելու գործում։ Իտալացի դիզայներ Անտոնիո Մարասի պատմությունը ներկայացվել է անձամբ դիզայների ընտրած 10 նախագծերի, դրանց ստեղծմանը նախորդող բանաստեղծությունների, կոլաժների և ջրաներկով արված ուրվանկարների միջոցով: -0-