Գրքեր

«Ալպինա նոն-ֆիքշն», 2014 նոյեմբեր

Համակարգչի հետ ուղիղ մտավոր շփում, տելեկինեզ, նոր հմտությունների իմպլանտացիա անմիջապես ուղեղի մեջ, կերպարների, հիշողությունների և երազների տեսագրություն, տելեպատիա, ավատարներ և սուռոգատներ՝ որպես մարդկության օգնողներ, մտքով ղեկավարվող էկզոկմախքներ և արհեստական ինտելեկտ, հաղորդում է Moscowbooks.ru-ն:

Այս ամենը մեր ոչ հեռավոր ապագան է: Առաջիկա տասնամյակում մենք կսովորենք արագացնել մեր ինտելեկտը գենային թերապիայի, դեղամիջոցների և մագնիսական սարքերի օգնությամբ: Գիտությունն այս ուղղությամբ զարգանում է սրընթաց կերպով: Կփոխվի աշխատանքի և շփման բնույթը սոցիալական ցանցերում, կրթական գործընթացն ու մարդկային զարգացումը: Կհաղթահարվեն բազմաթիվ անբուժելի հիվանդություններ, մենք կփոխվենք: Պատրա՞ստ է, արդյոք, մեր բանականությունը ապագային, ի՞նչ է այնտեղ նրան սպասում: Հենվելով նեյրոկենսաբանության և ֆիզիկայի ոլորտում կատարված վերջին ուսումնասիրությունների վրա՝ այս հարցերին է պատասխանում ֆուտուրոլոգ, գիտության պոպուլյարիզատոր և գիտահանրամատչելի բեսթսելլերների հեղինակ Միտիո Կակուն: -0-