Գրքեր

АСТ, 2015 փետրվար

Միխայիլ Վելլերի «Ուզում եմ հավաքարար լինել» մոդեռնիստական պատմվածքների հավաքածուն ժամանակին մերժել էին բոլոր հրատարակությունները, իսկ ավելի ուշ Խորհրդային միությունում գիրքը լույս էր տեսել հինգ տարի շարունակ և մեծ աղմուկ առաջացրել, գրում է Moscowbooks.ru–ն։

Բորիս Ստրուգացկու և Բուլատ Օկուջավայի խորհրդով հեղինակին ԽՍՀՄ գրողների միության կազմ էին ընդունել։ 
Լիովին այլ ժանրում են գրված հարյուր անգամ վերահրատարակված ստեղծագործությունները` «Նևսկի պողոտայի լեգենդները», «Մայոր Զվյագինի արկածները»։ Վելլերի «Ամեն ինչ կյանքի մասին» տրակտատում առաջին անգամ շարադրվել էր էներգաէվոլյուցիոնիզմի տեսությունը, որը հետագայում մեդալի էր արժանացել Աթենքում կայացած Փիլիսոփայության համաշխարհային համաժողովում։

Վելլերի նոր վեպը գրված է ռուսական դասականության մարդասիրական ավանդույթների գլխավոր հունով, այն է` «խեղճերի ու վիրավորվածների» արդարացիության ծարավը։

Միխայիլ Վելլերի «Անօթևանը» հարուստների երկերեսանիության հեգնանքն է ու աղքատների կյանքի հառաչանքը։ Գլխավոր հերոսը նախկինում ֆինանսական բուրգի հիմնադիր է, այժմ` անօթևանների մեջ անիմաստ ապրող մեկը։ Նախկին այլախոհ, նախկին ինժեներ, հատուկ ծառայություների նախկին սպա. ահա այն մարդիկ, ովքեր գտնվում են կյանքի ամենախորքում եռացող իրադարձություների շրջապտույտում։ Այստեղ ամեն ինչ ինքնատիպ է` սերը, վրեժը, երազանքները։ -0-