Գրքեր

Հայաստանի գրողների միություն, 2015 թվական

Հայոց ցեղասպանության զոհ դարձած գրողների ստեղծագործությունների «Հողը խոսում է» ժողովածուն հնարավորություն է ընձեռում օտարերկրացի ընթերցողին ծանոթանալ արևմտահայ հարուստ գրականությանը։ Գիրքն արդեն հրատարակվել է ռուսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով։

«Հողը խոսում է» ժողովածուն յուրահատուկ պանթեոն է, որում միավորվել են տարբեր տարիներին ծնված 10 արևմտահայ գրողներ, ովքեր բարբարոսաբար  տանջամահ են արվել 1915թ.–ին։

2015թ.–ին Հայաստանի գրողների միության հրատարակած ժողովածուում ներառվել են  Արտաշես Հարությունյանի, Սիամանթոյի, Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Թլկատինցու, Գրիգոր Զոհրաբի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի ստեղծագործությունները։ Շապիկի ձևավորման մեջ օգտագործվել է Հայոց ցեղասպանության տարիներին հրաշքով փրկված նկարիչ Արշիլ Գորկու կտավը։ -0-