Գրքեր

ԷԿՍՄՈ, հուլիս 2015

«ԷԿՍՄՈ» հրատարակչությունը թողարկել է «Բրիջիթ Ջոնսի օրագիրը» գրքի ռուսերեն տարբերակը։ Գիրքը պատմում է միայնակ կնոջ մասին, որը ցանկանում է գտնել իր երկրորդ կեսին, հաղորդում է Eksmo.ru–ն։ 

Սակայն ու՞մ հետ, իսկ գլխավորը` որտե՞ղ։ Հարազատների կազմակերպած ճաշի ժամանակ ձանձրալի է, իսկ աշխատանքի ժամանակ սիրախաղ անելը` վտանգավոր։ Սակայն Բրիջիթը պատրաստ է ռիսկի գնալ։ 

Անկանխատեսելի, ֆանտաստիկ, խելացի, հեգնասեր Բրիջիթ Ջոնսը փորձությունների և սխալների միջոցով շարժվում է դեպի իր նպատակը, այն է` հանդիպել միակ ու անկրկնելի տղամարդուն։ 

Վեպը Մեծ Բրիտանիայում արժանացել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակին (1998), ինչպես նաև զբաղեցրել է 75–րդ տեղը BBC–ի կազմած լավագույն 200 գրքերի ցանկում  (2003)։ –0–