Գրքեր

АСТ, հունվար 2015

Այս գիրքը 2013 թվականի եվրոպական գլխավոր բացահայտումներից մեկն է Moscowbooks.ru–ի վարկածով։

Հաթլգրիմ Հելգասոնն իսլանդացի ժամանակակից գրող է, ծնվել է Ռեյկյավիկում 1959 թվականին։ Հելգասոնը զբաղվել է նկարչությամբ և ավելի քան 20 անհատական ցուցահանդես է ունեցել, այդ թվում` Փարիզում և Բոստոնում։ Միջազգային ճանաչում է ձեռք բերել իր երրորդ վեպով` «101 Ռեյկյավիկ», որն էկրանավորվել է և մեծ հաջողություն ու ճանաչում ստացել։ Նրա «101 Ռեյկյավիկ», «Ռոքլանդ», «Տնարարության խորհուրդներ վարձու մարդասպանին»  գրքերը բազմաթիվ ընդգրկվել են իսլանդական, սկանդինավյան և միջազգային գրական մրցանակների անվանակարգերում, իսկ գրողը պարգևատրվել է «Իսլանդիայի հեղինակ» մրցանակով։ «Կինը 1000°С–ում» վեպը թարգմանվել է 10 լեզվով և ճանաչվել է 2013 թվականի եվրոպական գլխավոր բացահայտումներից մեկը։ Երեք երեխաների հայր Հաթլգրիմ Հելգասոնն ապրում և աշխատում է Ռեյկյավիկում և Խրիսի կղզում։

Հելգասոնի «Կինը 1000°С–ում» նոր վեպը հրատարակվել է Եվրոպայի երկրների մեծ մասում և ամենուր ճանաչվել 2013 թվականի գլխավոր բացահայտումներից մեկը։ Վեպը թարգմանվել է տասը լեզվով, այդ թվում` անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և ռուսերեն։ «Կինը 1000°С–ում» վեպն արժանացել է բազմաթիվ գրական մրցանակների և պարգևների, այդ թվում` Իսլանդիայի գրական մրցանակի (2011)։ 2014 թվականի աշնանը կայացել է համանուն ներկայացման պրեմիերան Ռեյկյավիկում, Իսլանդիայի ազգային թատրոնում։ -0-