Գրքեր

ЭКСМО, 2015 ապրիլ

Հարվ Էքերի «Ուզում եմ… միլիոնատեր դառնալ։ 17 դաս նրանց, ովքեր որոշել են հարստանալ» գիրքը համաշխարհային սենսացիա է։ Այն 33 երկրներում հրատարակված գիրք է։ 

Գրքի ծանուցումը տեղադրված է Eksmo.ru-ում։

Գիրքը կարդալով` կարելի է իմանալ, թե ինչ են մտածում, ինչ են զգում և ինչպես են վարվում մոլորակի ամենահարուստ մարդիկ, իսկ կարևորը` ինչն է քեզ խանգարում դառնալ նրանցից մեկը։ Աշխարհի առաջին ֆինանսական հոգեբան Հարվ Էքերը կօգնի քեզ պարզել, թե ենթագիտակցությանդ մակարդակում «ֆինանսական ինչ ծրագիր է» հաստատվել և ինչպես է այն ազդում փողի նկատմամբ քո ընթացիկ հարաբերությունների վրա։ Հետևելով դրա հասարակ կանոններին` դու վերածրագրավորում ես քեզ եկամուտների և ձեռքբերումների ավելի բարձր մակարդակի համար։ Դու կիմանաս, թե ինչպես գրագետ տնօրինել սեփական փողերը, պասիվ եկամտի ինչ աղբյուրներ գոյություն ունեն և «բարդ տոկոս» երևույթն օգտագործելով` ինչպես բազմապատկել սեփական կապիտալը։ -0-