Գրքեր

Էկսմո, 2015 թ., ապրիլ

Հարուկի Մուրակամիի նոր գիրքը պատմում է գլխավոր կերպար Ցկուրու Տաձակիի կյանքի մասին, հաղորդում է Moscowbooks.ru–ն։ 

Նա երիտասարդ էր, շատ քիչ բան գիտեր կյանքի մասին։ Տոկիոյի նոր աշխարհը ևս շատ էր տարբերվում այն միջավայրից, որտեղ նա մեծացել էր։ Պարզվեց, որ մեգապոլիսը նրա պատկերացրածից շատ ավելի մեծ է։ Մեծ է զբաղմունքի  ընտրության հնարավորությունը, մարդիկ չափազանց անսովոր են շփվում միմյանց հետ, չափազանց արագ է ընթանում կյանքը։ Այս ամենի պատճառով նա ոչ մի կերպ չէր կարողանում հավասարակշռության բերել իր ներքինն ու շրջապատը։ Սակայն գլխավորն այն էր, որ այդ ժամանակ նա վերադառնալու տեղ ուներ։ Տոկիոյի կայարանում նստում ես արագընթաց գնացք և մեկուկես ժամ անց հայտնվում  «ներդաշնակության և ընկերության անխախտ ամրոցում»։ Այնտեղ, որտեղ ժամանակն անցնում է անշտապ, և քեզ միշտ սպասում են նրանք, որոնց առջև կարող ես հոգիդ «բացել»։ Սակայն Տաձակին երկրորդ կուրսի ամառային արձակուրդների ժամանակ իմացավ, որ այդ վայրը անհետ կորել է։ -0-