Գրքեր

ԷԿՍՄՈ, օգոստոս 2014

«Միաժամանակ. Կյանք»-ը Եվգենի Գրիշկովեցի նոր գիրքն է, որը հիմնված է նրա ինտերնետային օրագրի վրա, հաղորդում է Livelib.ru-ն:

Թվում է, թե Գրիշկովեցը խոսում է մասնավոր կյանքի մասին, սակայն ստացվում է, որ բոլորի համար կարևոր մտքեր է ձևակերպում: Մտքեր, որոնք պտտվում են գլխում, սակայն ոչ մի կերպ հնարավոր չէր դրանք արտահայտել: Ներկայացնում է իր մտորումները բոլորի համար կարևոր իրադարձությունների մասին և կրկին ոմանց համար ձևակերպում է այն մտքերը, որոնք ոչ մի կերպ չէր հաջողվում արտահայտել: Գիրքը հագեցած է հերթական անցած տարվա իրադարձություններով, որտեղ յուրաքանչյուր հաջորդ իրադարձությունը ստվերում է նախորդին, հնարավորություն չի տալիս գիտակցել այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ: Օրագիրը հնարավորություն է տալիս առանց խուճապի հետ նայել նախորդ տարվա ուղղությամբ: Առանց ունայնության։ -0-