Գրքեր

Երկու հայ նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զակ Դեմիրճյանը պատրաստվում են իրենց սիրելի քաղաքի` Հայաստանի մայրաքաղաքի իրենց տեսլականը ներկայացնել «Երևան ճեպանկարների գրքում» (Yerevan Sketchbook), որն արդեն իր էջն ունի Facebook–ում։

«Երևան ճեպանկարների գրքում» կներկայացվի մեր քաղաքը` իր մշակույթով, քաղաքային կոլորիտով, ճարտարապետությամբ, անկրկնելի մթնոլորտով։ Ճեպանկարները թույլ կտան ամբողջովին այլ տեսանկյունից տեսնել Երևանը, կրկին գնահատել քաղաքի ճարտարապետական և մշակութային արժեքները։ -0-