Գրքեր

Ազբուկա, Ազբուկա–Ատիկուս, 2015թ.–ի օգոստոս

Հայտնի սերբ կինոռեժիսոր, երաժիշտ և գրող Էմիր Կուստուրիցայի «Հարյուր փորձանք» պատմվածքների նոր ժողովածուն Եվրոպայի գրական ոլորտի նոր սենսացիան է դարձել, նշում է Moscowbooks.ru–ն։ 

Թվում է` Կուստուրիցան արձակում վերակենդանացնում է իր հայտնի «Հայրիկը գործուղման է», «Կյանքը հրաշալի է», «Սև կատու, սպիտակ կատու» ֆիլմերի մոգական մթնոլորտը։ Կյանքն իր հենարաններով, ավանդույթներով և ընտանեկան ծեսերով սլանում է քաղաքական հանգամանքների ճնշման տակ, ճեղքերի արանքից մերթ երևում են կաթ խմող օձերը, մերթ` ականապատ դաշտում պայթող ոչխարները, երբեմն էլ` թռչող սիրահարները («թռչել» նշանակու՞մ է ընկնել)։

Այն բոլոր անհեթեթ, զավեշտալի, հաճախ ողբերական իրավիճակները, որոնցում հայտնվում են նովելի հերոսները, արտացոլում են հեղինակի պոռթկուն երևակայությունը, մտորումները հայրենիքի ճակատագրի և այն մասին, թե ինչպես է պատանեկությունը բախվում մեծահասակների դաժան աշխարհի հետ, և գալիս է մի պահ, երբ մանկությունը մնում է խորը անցյալում։ –0–