Գրքեր

Corpus, АСТ, նոյեմբեր, 2014

Ուշքի գալով թանգարանում որոտացած պայթյունից` Թեո Դեքերը մահացող ծերունուց մատանի և հազվագյուտ նկար է ստանում` դրանք թանգարանից դուրս բերելու պատգամով, հաղորդում է Moscowbooks.ru-ն:

Թեոն կլինի տարբեր տներում և ընտանիքներում` նյույորքցի մեկենասներից մինչև ծերունի կարմրափայտագործը, Լաս Վեգասի տնից մինչև հյուրանոցային համար Ամստերդամում, իսկ գողացված նկարը կդառնա հենց այն անեծքը, որ նրան կքաշի մինչև հատակ, և այն միակ ծղոտը, որ թույլ կտա նրան գնալ դեպի լույսը:

«Կարմրակատարն» արժանացել է Պուլիտցերյան մրցանակի 2014 թվականին, Էնդրյու Կարնեգիի մեդալի` գրականության ոլորտում վարպետության համար: Հեղինակ Դոննա Թարտն ընդգրկվել է Time ամսագրի «Տարվա ամենաազդեցիկ մարդիկ-2014» ցուցակում:

Գրող Սթիվեն Քինգն այսպես է գրել «Կարմրակատար» գրքի մասին` ««Կարմրակատարի» պես գրքեր տասը տարվա ընթացքում հայտնվում է հինգ հատ, ոչ ավելի: Այն գրված է և խելացի, և հոգով: Դոննա Թարտը փայլուն վեպ է ներկայացրել հանրությանը»: -0-