Գրքեր

ԷԿՍՄՈ, սեպտեմբեր 2014

Դինա Ռուբինայի «Ռուս դեղձանիկ. Անառակ որդի» եռապատումի եզրափակիչ գիրքը երկու ընտանիքների ճակատագրերի մասին պատմող հետաքրքրաշարժ սագայի շարունակությունն է:

Կոնտրատենոր և իսրայելական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Լեոն Էթինգերը, որին ոչ մի կերպ ազատություն չեն տալիս և խուլ թափառաշրջիկ Այան միասին ուղևորվում են տենդային ճանապարհորդության` ոչ այն է փախուստ, ոչ այն է` հետապնդում ողջ Եվրոպայով` Լոնդոնից մինչև Պորտոֆինո, հաղորդում է Dinarubina.com-ը:
Ինչպես իրական ճամփորդության ժամանակ, ճանապարհը նրանց կտանի  ողբերգության ու նաև` երջանկության, հուսահատության ու նաև` հույսի: Ցանկացած «որսի» ելքը կանխորոշված է` վաղ, թե ուշ անողոք որսորդը հասնում է իր զոհին:  Արևելքում քաղցրահնչյուն դեղձանիկի ճակատագիրը ևս կանխորոշված է:

«Ռուս դեղձանիկ. Անառակ որդի» եռապատումի եզրափակիչ գիրքը խանութներում կհայտնվի առաջիկա ամսվա ընթացքում: -0-