Գրքեր

Հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի այրին` դերասանուհի և ռեժիսոր Թամարա Հովհաննիսյանը Երևանում ներկայացրել է իր ամուսնուն նվիրված «Չտեսնված Ֆրունզիկը» գիրքը։

Նա ասել է, որ այդ գրքի ստեղծման համար պահանջվել է մարդկանց մեծ խմբի տիտանական աշխատանք, և արդյունքը լիովին գոհացնում է իրեն։

Գրքում հավաքվել են փաստեր դերասանի կյանքի տարբեր իրավիճակների մասին։ 

Ներկայացնելով  Մհեր Մկրտչյանի մասին գրքի ստեղծման հիմնական պատճառը` նա ասաց, որ ամենը, ինչ հրապարակվել կամ նկարահանվել է Արտիստի մասին մինչ օրս, նրա հետ որևէ կապ չունի։ 

«Ես գրքում ներկայացրել եմ այն Մհերին, ում մարդիկ չգիտեն, այն Մհերին, ինչպիսին նա եղել է իրականում։ Դա Մհեր Մկրտչյանն է իմ ընկալմամբ, հնարավոր է, ամենամոտը իրականին։ Դա շատ անկեղծ գիրք է»,– ասաց դերասանի այրին։ 

Գրքի խմբագիր Զավեն Բոյաջյանն իր հերթին նշեց, որ Մհեր Մկրտչյանի տաղանդը, նրա անձի ողջ մասշտաբը մինչ օրս ըստ արժանվույն չի գնահատվել հայ թատերագետների կողմից։ «Չտեսնված Ֆրունզիկը» գրքում փորձ է արվել ներկայացնել Մհեր Մկրտչյանին որպես Արտիստի։ 

«Դա բացառիկ, յուրօրինակ գիրք է այն իմաստով, որ անձնական արխիվի փաստագրական նյութերն առաջին անգամ լայն լսարանին են ներկայացվել լուսանկարների և դրանց մեկնաբանությունների միջոցով»,– ասաց նա։ 

Ըստ նրա` գրքում ներկայացված է Մկրտչյանի կյանքի շատ կարևոր ժամանակաշրջանը` սկսած 1982 թվականից և մինչև նրա կյանքի վերջը, ներառված է Մհեր Մկրտչյանի հյուրախաղերի գործունեությունը, որի մասին մինչ օրս շատ քիչ տեղեկություն է եղել։ 

«Չտեսնված Ֆրունզիկը» գրքում ներկայացվել է մոտ 260 լուսանկար Ֆրունզիկ Մկրտչյանի կյանքի և բեմական գործունեության մասին Թամարա Հովհաննիսյանի անձնական արխիվից` հավաստի և անկեղծ մեկնաբանություններով։ Ֆոտոնյութերը հրապարակվում են առաջին անգամ։ Տեքստը ներկայացվել է երեք լեզվով։ «Չտեսնված Ֆրունզիկ» գրքի շնորհանդեսը կկայանա Երևանում փետրվարի 25–ին։ -0-