Գրքեր

Մինչ Forbes–ը Բեյոնսեին համարում էր երաժշտության ոլորտի ամենահարուստ կինը, իսկ Working Mother բրիտանական հրատարակությունը` երկրագնդի ամենաազդեցիկ մայրիկը, երգչուհին անգործ չէր նստում։ Այժմ նրան կարելի է նաև գրող անվանել, հայտնում է  Cosmo.ru–ն։ 

Համացանցում հրապարակվել է ճիշտ սննդակարգի մասին պատմող «The 22 Day Revolution» գիրքը, որի համահեղինակներն են Բեյոնսեն և հոլիվուդյան մարզիչ Մարկո Բորխեսը։ 

Հենց Բեյոնսեն է ոգեշնչել Մարկոյին, որպեսզի նա գիրք գրի։ Երգչուհին ծննդաբերությունից հետո 27 կիլոգրամով ավելացրել էր քաշը, իսկ հետո մարզումների, պարի և հատուկ բուսակերների համար նախատեսված սննդակարգի օգնությամբ ավելի քան 30 կիլոգրամ նիհարել։ Ավելի ուշ նա որոշել էր ընդհանրապես բուսակեր դառնալ։ Մարկոն Բեյոնսեի անհատական մարզիչն է, և հենց նա էր երգչուհու համար մշակել այդ հրաշագործ սննդակարգը։ 

Բորխեսի խոսքով` «The 22 Day Revolution»–ը ամենօրյա հասկանալի և պարզ ուղեցույց է։ Գրքում հրապարակված են 22 օրվա համար նախատեսված ամենատարբեր բուսական ճաշատեսակների բաղադրատոմսերը։ Թեև Բեյոնսեն միայն գրքի նախաբանն է գրել, այնուհանդերձ կարելի է վստահաբար ասել, որ սա միայն սկիզբն է։ -0-