Գրքեր

«Պաուլսեն» հրատարակչությունը բացառիկ գիրք է հրատարակում, որն առաջին անգամ է լույս տեսնում ռուսերենով` Արթուր Կոնան Դոյլի արկտիկական օրագրերը, որոնք գրվել են գրողի` Արկտիկա կատարած արշավի ժամանակ, հայտնում է Moscowbooks.ru-ն:

Օրագրերն առաջին անգամ են հրատարակվում ռուսերենով, և նույնիսկ անգլերենով դրանք հասանելի են դարձել ընթերցողին միայն 2012 թվականին: 

1880 թվականի գարնանը 20-ամյա ուսանող-բժիշկ Արթուր Կոնան Դոյլն անսպասելի առաջարկություն էր ստացել` վեցամսյա նավարկության մասնակցել կետորսական նավով: Հերթական քննության և բևեռային արկածի միջև ընտրությունը երկար չտևեց: Արկտիկայից ապագա մեծ գրողը բերեց մեծ նոթատետր` գրառումներով և իր իսկ արած նկարներով: Կոնան Դոյլի ստեղծագործության գիտակները ամենայն հավանականությամբ կնշեն, որ նրա կյանքի այդ շրջանը մասամբ արտացոլված է նրա օրագրերում, սակայն «Վտանգավոր աշխատանքում» ներկայացված օրագիրը և գրառումները պահպանել են երիտասարդ մարդու ընկալման ողջ թարմությունը: Բացի այդ, ի տարբերություն «Հիշողություններ և արկածներ» ինքնակենսագրականի, դրանք լի են բևեռային կյանքի հիանալի նրբություններով` զվարճալի, ողբերգական և պարզապես հետաքրքրաշարժ:

Բացի արկտիկական օրագրերից, գրքում ընդգրկվել են Կոնան Դոյլի հոդվածները լողի մասին, որոնք նա գրել է բրիտանական և ամերիկյան ամսագրերի համար, և գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց հիմքում հեղինակի բևեռային փորձն է` ««Բևեռային աստղի» կապիտանը» միստիկ նովելը և «Սև Փիթերի արկածները» պատմվածքը` Շերլոք Հոլմսի մասին: -0-