Գրքեր

Արամ Պաչյանի «Օվկիանոս» գրքի քննարկումը կկայանա դեկտեմբերի 23–ին «Լոֆտ» ինքնազարգացման կենտրոնում։ Մասնավորապես, կխոսվի  նոյեմբերին հավաքածուում ընդգրկված էսսեների և պատմվածքների մասին։

Քննարկումն ավելի հետաքրքիր կլինի, եթե դրա մասնակիցները նախապես կարդան գիրքը, այն մի քանի օրով կարող են  վերցնել «Լոֆտ» կենտրոնից ։ 

Արամ Պաչյանը գրանցված չէ սոցցանցերում, չի օգտվում բջջային հեռախոսից և հազվադեպ է շփվում լսարանի հետ, այնպես որ գրքի քննարկումը գրողի հետ շփման հիանալի հնարավորություն կդառնա։ -0-