Գրքեր

АСТ, 2015թ.–ի հունիս

«Աշունը` գրպաններում» նոր գիրքը չորրորդ սերնդի հմայիչ և զվարճախոս մտավորականի կյանքի պատմությունն է, հաղորդում է Moscowbooks.ru–ն։

Գիրքը սկսվում է ուրախ անեկդոտներով, մանկության փոքր–ինչ տխուր դրվագներով, սակայն այնուհետև ընթերցողն ընկղմվում է քաղաքի ռիթմի մեջ, որն արտացոլում է ժամանակակից աշխարհի կրքերն ու իրարանցումը։  Այստեղ` Սանկտ Պետերբուրգի և Փարիզի դեկորացիաների ֆոնին, համալսարանական լսարաններում, փողոցների լաբիրինթոսներում, սրճարաններում և հյուրանոցներում առօրյա կյանքի անհեթեթությունների մեջ նևրոտիկ երիտասադրին սիրային ողբերգություն է սպասվում, որը փոխելու է նրա կյանքը։ 

Անդրեյ Աստվածատուրովը «Մարդիկ` մերկության մեջ» և «Սկունսկամերա» վեպերի հեղինակն է։ «Քիթ», «Թոփ 50։ Սանկտ Պետերբուրգի հայտնի մարդիկ» մրցանակների դափնեկիր, «Ազգային բեսթսելեր» մրցանակի հաղթող։ -0-