Գրքեր

Լոնդոնում նախորդ հանգստյան օրերին բացվել է Լուիս Քերոլի աշխարհահռչակ` «Ալիսան հրաշքների աշխարհում» գրքի` այս տարի նշվող 150-ամյակին նվիրված ցուցահանդես, որը կտևի մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը։ Ցուցանմուշների մեծ մասը տրամադրվել են Վիկտորյայի և Ալբերտի թանգարանի (V&A) կողմից, որի մասնաճյուղը Մանկության թանգարանն է, հաղորդում է Ria.ru-ն։

Մեծերի և փոքրերի սիրած գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1865 թվականի հուլիսի 4-ին։ 

Ցուցահանդեսի կազմակերպիչները հետևել են հերոսուհու կերպարին` գրքի լույս տեսնելու պահից սկսած։ Այստեղ ներկայացված են զգեստներ, ինչպես նաև տարբեր երկրների հրատարակությունների նկարազարդումներ։ Դրանցում կարելի է տեսնել  ավանդական վիկտորյանական կերպար, միջնադարյան արքայադստեր, ֆրանսիական Ալիսային, աֆրիկյան` ավանդական զգեստով և անգամ մահմեդական` բաց գույնի հիջաբով։ 

Փոքրիկ Ալիսան ոգեշնչել է ոչ միայն նկարիչներին, այլև հայտնի դիզայներներին, ոճաբաններին և լուսանկարիչներին։ Նրանց ստեղծագործությունները նույնպես կարելի է տեսնել ցուցահանդեսում։ -0-