Գրքեր

АСТ, հուլիս 2015

«Զախար» գիրքը նվիրված է հայտնի ռուս ժամանակակից արձակագիր Զախար Պրիլեպինին, որի հետ հարցազրույցը «ԱՌԿԱ Style»–ը վերջերս ներկայացրել էր իր ընթերցողներին։ 

Գրող Զախար Պրիլեպինի անունն առաջին անգամ հնչեց 2005 թ.–ին, երբ լույս տեսավ նրա «Պաթոլոգիա» վեպը, որը պատմում է Չեչնիայի պատերազմի մասին, հաղորդում է Moscowbooks.ru–ն։ 

Այս տասը տարվա ընթացքում նա գրել է ևս մի քանի վեպ, որոնցից յուրաքանչյուրը դարձել է ժամանակի և սերնդի խորհրդանիշ։ Պրիլեպինն արժանացել է գլխավոր գրական մրցանակների, հեռուստատեսությամբ և ռադիոյով վարել է հեղինակային ծրագրեր, միլիոնավոր տպաքանակ ունեցող թերթերում հրապարակել է հոդվածներ, ձայնագրել է հեղինակային երգերի մի քանի սկավառակ (այդ թվում` ռուսական ռոք–երաժշտության լեգենդների հետ), մասնակցել է պատերազմի, տուն է կառուցել, չորս երեխա է դաստիարակում։ 

«Զախար» գիրքը, որը նվիրված է Պրիլեպինի 40–ամյակին, կենսագրական չէ (դրա ժամանակը դեռ չի եկել), սակայն դա «գրական դիմանկար է». գրողի գրքերը` որպես նրա (և ընդհանուր) հողի և ճակատագրի մի մասը, հերոս Պրիլեպինի ճամփորդությունը գրական աշխարհում և այդ աշխարհն ուղեկցող տարերքներում` Հայրենիք, Ընտանիք և Հեղափոխություն։ –0–