«ЭКСМО» հրատարակչություն. 2015 ապրիլ

Մարինինայի նոր գրքի սկզբում Անաստասիա Կամենսկայան և նրա նախկին գործընկերը` Յուրի Կորոտկովը, այցելում են հեռավոր Սիբիրում գտնվող Վերբիցկ քաղաք,  հայտնում է Moscowbooks.ru–ն։

Նաստիայի եղբայրը պատրաստվում է այստեղ թանկարժեք առողջարանային համալիր կառուցել և խնդրել է նրանց համապատասխան վայր գտնել։ 

Սակայն Վերբիցկի իշխանությանը չեն հետաքրքրում մոսկվացի ներդրողները։ Նախընտրական արշավի ամենաթեժ պահին քաղաքում խորհրդավոր սպանություններ են կատարվում։ Մարդիկ ամեն ինչում մեղադրում են պաշտոնյաներին։ Քաղաքապետն ու նրա ընկերները բավականին եռանդուն կերպով պաշտպանում են խուլ տայգայում ֆերմայի իրավունքները։ Սակայն ասում են, որ հենց այդ ֆերման է վնասում տեղի բնությունը։ Բնականաբար այս գործն ավելի շատ է հետաքրքրում Կամենսկայային, քան ինչ–որ տարածքի փնտրտուքը… -0-