Կենսաոճ

Kenzo World օծանելիքը  ստեղծվել է Kenzo-ի կրեատիվ տնօրեններ Քերոլ Լիմի և Ումբերտո Լեոնի կողմից:

Kenzo_article

Քերոլը և Ումբերտոն ստեղծել են իրենց առաջին օծանելիքը Kenzo-ի հանրաճանաչ նիշային պարֆյումեր Ֆրենսիս Քուրքջանի հետ: Աչքի ձև ունեցող յուրօրինակ սրվակի դիզայնի հեղինակը Պատրիկ Լին է:

Kenzo 5_article

Գովազդային արշավի հեղինակն է «Նա» ֆիլմի ռեժիսոր Սպայկ Ջոնզը: 3 րոպե տևողությամբ տեսահոլովակում դերասանուհի և բալետի նախկին պարուհի Մարգարետ Կուոլին փախչում է ընթրիքից, ագրեսիվ պարում և ծամածռվում է: Պարի բեմադրիչը պարուսույց Ռայան Հեֆֆինգթոնն է, ով աշխատել է Sia-ի «Chandelier» տեսահոլովակի վրա, հաղորդում է Buro247.ru-ն:

Kenzo 4_article

Սա Սպայկ Ջոնզի և կրեատիվ դուետի առաջին համագործակցությունը չէ: Ավելի վաղ նա պիես է բեմադրել «Opening Ceremony»-ի համար, իսկ ապրանքանիշը թողարկել է հագուստի հավաքածու Ջոնզի «Նա» ֆիլմի հանդերձարարների հետ։

Նոր օծանելիքը թողարկվել է օգոստոսի 29-ին և արժե 59 եվրո 30 մլ-ի դիմաց և 104 եվրո` 75 մլ-ի դիմաց: